Շրջված ու ջարդված մեքենաներ Թբիլիսիի փողոցներում. լուսանկարներ

Թբիլիսիի կենտրոնական փողոցներից մի քանիսում շրջված և ջարդված մեքենաներ են հայտնվել: Ով է և ինչ նպատակով է մեքենաները տեղադրել, դեռևս անհայտ է:

Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկությամբ մեքենաները տեղադրվել են քաղաքապետարանի հետ համաձայնեցված, ինչ-որ մասնավոր ընկերության նախաձեռնությամբ: Սակայն, թե ինչ ընկերություն է, քաղաքապետարանը գաղտնի է պահում՝ ասելով, որ ընկերության խնդրանքն է: