Վերջում կպարզվի, որ Բիձինան է քրիստոնեությունը Վրաստան բերել. Խարշիլաձե

«Բիձինան ամեն ինչ կանի, որպեսզի իշխանությունը պահպանի», — Վրաստանի ռազմավարական վերլուծական կենտրոնի հիմնադիր Նոդար Խարշիլաձեն այսպես է գնահատել նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի Սամեգրելո կատարած այցը:

Խարշիլաձեն ասում է, որ Բիձինա Իվանիշվիլին վախենում է կորստից, դրա համար էլ գնաց Զուգդիդի: Ըստ փորձագետի՝ Իվանիշվիլին փորձում է երկրում ստեղծել տպավորություն, որ Վրաստանի բոլոր դրական փոփոխություններն իր շնորհիվ են արվում։

«Վերջում կպարզվի, որ Բիձինան է քրիստոնեությունը Վրաստան բերել: Նրա խոսքերից այդպիսի տպավորություն է ստեղծվում: Ըստ նրա, 1990-ական թվականներից ի վեր ինչ արվել է դաժանություն է և նա է փրկել բոլորիս. սա էր նրա մեսիջը, իբրև հենց նա է մեզ պարգևել այս երջանիկ ժամանակաշրջանը, որտեղ ապրում ենք», — ասել է ռազմավարական վերլուծական կենտրոնի հիմնադիրը:

Փորձագետի կարծիքով հենց միջանկյալ ընտրություններում պետք է Բիձինա Իվանիշվիլին տեսնի, որ այլևս չի կարողանա ընտրություններ գնել:

Հիշեցնենք, որ Բիձինա Իվանիշվիլին ապրիլի 8-ին բաց նամակ էր տարածել՝ գնահատելով 1989-ի ապրիլի 9-ից ի վեր երկրի անցած ճանապարհը։