Շարունակվում է Վրաստանի նախագահի պաշտոնական այցը Լատվիա

Ռիգայի միջազգային օդանավակայնում տեղի է ունեցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի գլխավորած պատվիրակությանը դիմավորման հանդիսավոր արարողությունը։

Պաշտոնական այցով Լատվիա մեկնած Վրաստանի ղեկավարը հանդիպումներ է ունենալու այյդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում լիտվացի գործընկեր Ռայմոնդս Վեյոնիսի, վարչապետի ու Սեյմի նախագահների հետ։

Զուրաբիշվիլին արդեն հանդիպել է վրացական սփյուռքի ներկայացուցիչների հետ՝ նշելով․ Դուք Վրաստանի դեմքն եք՝ մեր արտաքին քաղաքականության նշանակալի հատվածը»։

Վրաստանի նախագահը կհանդիպի նաև վրացի ուսանողների հետ: Լատվիա այցից հետո Զուրաբիշվիլին մայիսի 17-ին պաշտոնական այցով կմեկնի Էստոնիայի հանրապետություն: