Հունիսի 22. Վրաստանում կորոնավիրուսով վարակի 2 նոր դեպք է գրանցվել

Հունիսի 22-ի ժամը 09:30-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 2 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 908 է: Այս մասին գրում  է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 6 պացիենտ և ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 761 մարդ: Վարակից երկրում մահացել է 14 մարդ:

Այս պահի դրությամբ՝ կարանտինային գոտում է գտնվում 2710  քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 269 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 3 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:

Հիշեցնենք, որ Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին: