«Հայրենասերների դաշինքը» 8 մանդատ է ուզում

«Վրացական երազանքի» պատգամավոր Նուկրի Քանթարիան արձագանքել է «Հայրենասերների դաշինքի» այն հայտարարությանը, թե իրենց 6-ի  փոխարեն առնվազն 8 պատգամավորական մանդանտ է պատկանում:

Քանթարիան խորհուրդ է տալիս հարցը լուծել իրավական ճանապարհով. «Հիմա եթե մեկն ասում է, որ իրեն այսքան մանդատ է պատկանում, մյուսն էլ կարող է ասել որ իրենք էլ  արժանի  են ավելի շատ մանդանտերի»,-  «Interpressnews»-ի հետ զրույցի ժամանակ հայտարարել է Քանթարիան:
Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն նախօրեին հրապարակել է համամասնական ընտրությունների  1-ին փուլի վերջնական արդյունքները, և «Հայրենասերների դաշինքը» ստանում է պատգամավորական 6 մանդանտ, մինչդեռ կուսակցության առաջնորդ Դավիթ Թարխան  Մոուրավին վստահ է, որ իրենց կուսակցությանը առնվազն 8 մանդատ է պատկանում:

Թողնել պատասխան