Հարավային Օսիայի բնակիչները կզորակոչվեն ՌԴ-ի ԶՈՒ

 Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայում բնակվող  զորակոչի տարիքի երիտասարդները  2017 թվականից կարող են ծառայել Ռուսաստանի զինված ուժերի կազմում:  «Մենք ռուս գործընկերների հետ  ամփոփել ենք մեր դիրքորոշումները և եկել ընդհանուր հայտարարի: Գերատեսչությունների միջև  այս հարցն արդեն համաձանեցված է: Հավանաբար, մինչ տարվեվերջ, բոլոր անհրաժեշտ գործընթացները կավարտենք»,-  հայտարարել է Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի պաշտպանության նախարար Իբրահիմ Գասեևը: Ըստ Գասեևի՝ համաձայնությունը նաև հնարավորություն կտա` բարելավել Հարավային Օսիայի զինված ուժերի  ենթակառուցվածքները. «Նախատեսվում է ռազմական քաղաքների շինարարություն, որպեսզի մեր զինվորները ծառայության ընթացքում ունենան բոլոր անհրաժեշտ միջոցները»,— հավելել է Գասեևը:

Թողնել պատասխան