Ընդդիմադիրները շարունակում են խոսել նախընտրական ճնշումների մասին

«Ազատ դեմոկրատները»  Ճիաթուրայում մամլո ասուլիս են հրավիրել:

Կուսակցության առաջնորդները և մեծամասնական թեկնածու Թեմուր Գափրինդաշվիլին «Վրացական երազանք»-ին մեղադրում են ընտրողների նկատմամբ ճնշումներ գործադրելու մեջ: Նրանք հայտարարել են, որ Խորհրդարանական ընտրությունների 2-րդ փուլին ընդառաջ իշխանությունները  վախեցնում են տեղացիներին և սպառնում դադարեցնել սոցիալական աջակցությունը,  եթե վերջիններս չքվեարկեն իշխող կուսակցության օգտին:
«Իշխանության ներկայացուցիչները տարբեր մեթոդներով փորձում են վախեցնել ընտրողներին: Խոսքը վերաբերում է սոցիալական աջակցության դադարեցմանը, ճնշում կա նաև  հանրային ծառայությունների ոլորտի աշխատակիցների նկատմամբ, նրանք զգուշացված են, որ  իշխանության թեկնածուի օգտին չքվեարկելու դեպքում կկորցնեն աշխատանքը»,- հայտարարել է Թամար Կեկենաձեն:

Ավելի ուշ, հնչած մեղադրանքներին ի պատասխան «Վրացական երազանք»-ի մեծամասնական թեկնածու Սուլխան Մախաթաձեն հերքել է, լուրերն այն մասին, թե  Ճիաթուրայում ճնշումներ կան և վստահեցրել է, որ  նախընտրական շրջանը շարունակվում է հավասար պայմաններում:

Թողնել պատասխան