Ժողովրդավարական ընտրություններ կապահովենք. վարչապետն անդրադառնում է Զուգդիդիի միջադեպին

«Վրաստանի իշխանությունները կապահովեն երկրում ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացումը», — մեկնաբանելով Զուգդիդի քաղաքում տեղի ունեցած միջադեպը, հայտարարել է վարչապետ Մամուկա Բախտաձեն։

Մայիսի 19-ին Վրաստանում կանցկացվեն միջանկյալ ընտրություններ՝ ընտրելու Զուգդիդիի, Չիաթուրայի, Խուլոյի, Զեստաֆոնիի և Մառնեուլիի քաղաքապետերին: Առավել մեծ հետաքրքրություն են առաջացնում հատկապես Զուգդիդիի ընտրությունները, այնտեղ ընդդիմադիր «Ուժը միասնության մեջ» է կուսակցության առաջադրած թեկնածուն Վրաստանի նախկին առաջին տիկին, նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կինն է:

Ինչպես արդեն հաղորդվել է, Զուգդիդի Դադիանիի սրահի բակում, որտեղ տեղական հեռուստաընկերությունը թեկնածուի մասին հաղորդում էր նկարահանում, երեք քաղաքացիներ հարձակվել են Ռուլոֆսի և նրա համախոհների վրա՝ բանավոր և ֆիզիկական վիրավորանք հասցնելով նրանց: Ընդդիմությունը հայտարարել է, որ եթե մեղավորները չպատժվեն, ապա զանգվածային բողոքի ակցիաներ կսկսեն:

Միջադեպից մի քանի ժամ անց ոստիկանությունը ձերբակալել է մեկ անձի՝ Գեա Կվարացխելիային, ով ասել է, որ հարձակվել է առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի հանդեպ Ռուլոֆսի դիրքորոշման պատճառով։

Ավելի ուշ, Ռուլոֆսը անդրադառնալով միջադեպին, խոստովանել է, որ նա նախկինում Զվիադ Գամսախուրդիայի կողմնակիցը չէր, բայց հիմա փոխել է իր կարծիքը։

Վրաստանի նախկին նախագահի տիկինը տարիներ առաջ իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ Գամսախուրդիայի նախագահության տարում «Վրաստանը հեղեղվել է քրեական խմբավորումներով»։