ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խորհրդարանի մոտ հավելյալ ոստիկանական ուժեր են մոբիլիզացվում

Թբիլիսիում՝ Խորհրդարանի շենքի հարակից տարածքում  ոստիկանական հավելյալ ուժեր են մոբիլիզացվում։ Առկա տեղեկությամբ, ոստիկաններին Ռուսթավելի պողոտա են բերում ավտոբուսներով։

Հիշեցնենք՝ Թբիլիսիում կրկին անհանգիստ է. նախօրեին տեղի ունեցած իրադարձություններից հետո այսօր կրկին ակցիաներ են անցկացվում Ռուսթավելի պողոտայում, որն այս պահին փակ է։

Խորհրդարանի շենքի հետնամասում հարձակման են ենթարկվել ԼԳԲՏ համայնքի որոշ ներկայացուցիչներ։