Ցուցարարները շշեր, քարեր և այլ իրեր են նետում

Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելի պողոտայում անցկացվող երկու իրար հակընդդեմ ցույցերի ժամանակ կրկին բռնության դեպքեր են գրանցվել։

Երեկվանից հետո, երբ ծայրահեղական մի շարք խմբեր ուժ կիրառելով տապալեցին  ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությանը նվիրված «Արժանապատվության երթը», այսօր, ի աջակցություն երեկվա տուժածների, «Լուռ ակցիա» էր անցկացվում, երբ կրկին հայտնվել են նույն խմբերն ու սկսել դրդել բախումներ։ Նրանք հակառակ կողմի ակցիայի մասնակիցների ուղղությամբ նետում են շշեր, քարեր, ձվեր, փայտիկներ ու հրավառ նյութեր են։

Նրանցից ոմանք պարբերաբար փորձ են անում ճեղքել ոստիկանական կենդանի պատը և հասնել խորհրդարանի դիմաց գտնվող ցուցարարներին:

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խորհրդարանի մոտ հավելյալ ոստիկանական ուժեր են մոբիլիզացվում

Ուղիղ. Լուսանկարներ. Լարված իրավիճակ Թբիլիսիում. փակ է Ռուսթավելի պողոտան

Այս հրապարակումը ստեղծվել է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է Ալիք Մեդիան, այն կարող է չհամընկնել ԵՄ֊ի հայացքների հետ։