Վրաստանի Օմբուդսմենը անդրադարձել է «Կիդոբանի»-ի հրդեհին

Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան անդրադարձել է երեկ երեկոյան Թբիլիսիի «Կիդոբանի» առևտրի կենտրոնի հարևանությամբ գտնվող պահեստներում բռնկված հրդեհին։

«Երբ նախկինում նման հրդեհների պատճառների վերաբերյալ հետաքննությունը պատասխան չի տվել, բազմաթիվ հարցեր են առաջանում, թե ինչն է պատճառը, արդյո՞ք դրանք միտումնավոր չեն: Կարծում եմ, միայն անաչառ հետաքննությունը կարող է փարատել այս մտահոգությունները»,-հայտարարել է Նինո Լոմջարիան:

Հիշեցնենք, որ Թբիլիսիի կենտրոնական փողոցներից մեկում (Ծաբաձեում) երեկ երեկոյան հրդեհ է տեղի ունեցել: Այրվել են քաղաքում ամենաշատ այցելուներ ունեցող առևտրի կենտրոններից մեկի՝ «Կիդոբանի»-ի հարևանությամբ գտնվող պահեստները:

Թողնել պատասխան