Վերականգնվում է Թբիլիսիի ևս մեկ պատմական հատված

Գուդիաշվիլիի հրապարակի վերակառուցման ծրագրի շրջանակներում ամբողջությամբ կվերանորոգվի ավելի քան 30 շենք, որոնցից 20-ը ներառված են Վրաստանի մշակութային ժառանգության ցանկում:

Քաղաքապետ Կախա Կալաձեն տեղեկացրել է, որ Թբիլիսիի պատմական մասում գտնվող Լադո Գուդիաշվիլիի հրապարակի վերականգնման աշխատանքները կմեկնարկեն առաջիկա երկու շաբաթների ընթացքում։

2015 թ.-ի մարտից արդեն սկսվել են գեղանկարիչ Լադո Գուդիաշվիլիի անունը կրող հրապարակի վերականգնման ու պահպանման համար ներկայացված նախագծերի քննարկումները: Եվ արդեն տարեվերջին սկսվել է նաև հրապարակի ու հարակից տարածքի վերականգնողական աշխատանքների առաջին փուլը։

Նշվում է, որ վերանորոգվելու են ոչ միայն շենքերի ճակատային հատվածները, այլև ներսն ու 16-րդ դարի նկուղները: Աշխատանքները կավարտվեն 2019 թ․-ին:

Թողնել պատասխան