Թբիլիսիում շուտով կգործեն «հակաօկուպացիոն» տաքսիներ․ Deoccupation.ge

Վրաստանի «Ուժը միասնության մեջ է» շարժման նախաձեռնությամբ առաջիկա օրերին մայրաքաղաք Թբիլիսիում կշրջեն «հակաօկուպացիոն» տաքսիներ: «Տաքսիների վրա պատկերված են լինելու Վրաստանի պետական դրոշն ու ռուսական բռնազավթման գլխավոր հատկանիշը՝ փշալարը»,-տեղեկացնում է deoccupation.ge կայքը:

Նշվում է, որ տաքսիները տեղեկատվական և ճանաչողական գործառույթ են իրականացնելու։ Առանց հաշվիչի աշխատող տաքսիների վարորդները ուղևորին գումարի չափ չեն ասելու, յուրաքանչյուր ուղևոր ինքն է որոշելու արժեքը:

Հիշյալ միջոցով ստացված հասույթն ուղղվելու է Շիդա Քարթլիում շփման գծին մոտ աղքատության մեջ ապրող քաղաքացիների կյանքի բարելավմանը, ինչպես նաև տեղի դպրոցների համար սպորտային սարքավորումներ ձեռք բերելուն:

Տաքսիներում առկա փոքր էկրաններին ցուցադրվելու են ռուսական ագրեսիայի, ՌԴ-ի կողմից իրականացված բռնազավթման մասին տեսանյութեր։ Այսպես կոչված «հակաօկուպացիոն» տաքսիները վարելու են «Ուժը միասնության մեջ է» շարժման անդամները։

Թողնել պատասխան