Մարգվելաշվիլին կոչ է անում կառավարության նիստ հրավիրել

Վրաստանի նախագահ Գիրոգի Մարգվելաշվիլին երկրում ընթացող զարգացումների առնչությամբ վարչապետ Մամուկա Բախտաձեին կոչ է արել կառավարության նիստ հրավիրել։ Երկրի ղեկավարը ասել է, որ ինքը ևս կմասնակցի նիստին։

Մարգվելաշվիլին այսօր հրավիրած ասուլիսում հայտարարել է, որ կառավարության նիստում կներկայացնի պետական ինստիտուտների արդյունավետ գործունեության և քաղաքացու ազատության և իրավունքների մասին հարցերը։

«Ես ուզում եմ Խորավայի փողոցում տեղի ունեցածի հետ կապված արձագանքել ակտիվ քաղաքական քննարկումներին։ Եւս մեկ անգամ իմ աջակցությունն եմ հայտնում Զազա Սարալիձեին։ Քաղաքական բանվեճերն ու գնահատականները հասարակության շրջանում անհասկանալի տպավորություն են ստեղծել», — ասել է երկրի ղեկավարը՝ կոչ անելով կառավարության մակարդակով անդրադառնալ այս բոլոր հարցերին։

Նա հույս է հայտնել, որ հանդիպումը արդյունավետ կլինի պետության և ժողովրդի համար՝ ճանապար հարթելով վրացական ժողովրդավարության համար։