Հնարավոր է՝ կրոնական զգացմունքները վիրավորելը պատժելի դառնա

Խորհրդարանում քննարկվում է օրինագիծ, որի համաձայն կրոնական զգացմունքները վիրավորելը, հնարավոր է, պատժելի դառնա:

Օրենսդրական նախաձեռնության հեղինակն է պատգամավոր Էմզար Կվիցիանին: Փաստաթղթի վերաբերյալ քննարկումներ է անցկացնում մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը: Նախագծի համաձայն, կրոնական զգացմունքներին վիրավորելու համար նախատեսվում է մինչև մեկ տարվա ազատազրկում կամ տուգանք:

Օրինագծի վերաբերյալ խորհրդարանական մեծամասնության պատգամավորների որոշ մասի և ներքին գործերի նախարարի տեղակալի մոտ որոշ հարցեր են առաջացել: Նրանց խոսքով՝ բազմաթիվ մանրամասներ անորոշ են: Հանձնաժողովի նիստին մասնակցել են նաև հոգևոր դասի ներկայացուցիչները: Քահանա Յակոբ Մեստվիրիշվիլին կարծում է, որ այս փուլում նման օրենսդրական սահմանափակման կարիք չկա:

Թողնել պատասխան