Եվրահանձնաժողովի նախագահը Թբիլիսի կժամանի Վրաստանի անկախության օրը

Մայիսի 26-ին Թբիլիսիում Վրաստանի Անկախության օրվա տոնակատարությանը մասնակցելու է նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում է Եվրամիության հարևանության քաղաքականության և ընդլայնման  բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը, ով նույնպես կլինի պատվիրակության կազմում:

Հարցազրույցում Յոհաննես Հանն ասել է, որ սեպտեմբերին ևս պատրաստվում է Վրաստան այցելել՝ Թբիլիսիի Եվրոպական դպրոցի բացման ժամանակ:

«Արեւելյան գործընկերություն» ծրագրին մասնակցող երկրների՝ Վրաստանի, Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի և Մոլդովայի ուսանողների համար Թբիլիսիում բացվող դպրոցում ուսուցումը կլինի անգլերենով և կտրվի միջազգայնորեն ճանաչված հավաստագիր:

Խոսելով եվրաինտեգրման գործընթացի մասին, Յոհաննես Հանը Վրաստանն անվանել է «դասարանի լավագույն աշակերտ»՝ նշելով, որ դեպի Եվրոպա վրացական ապրանքների արտահանման աճի ուղղությամբ դրական դինամիկա է արձանագրվել:

Թողնել պատասխան