Տեսանյութ. ՀՀ նախագահը Վրաստանում է

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն արդեն Վրաստանում է: Այս մասին հայտարարություն է տարածում Վրաստանի նախագահի աշխատակազմը:

Նախագահին և տիկնոջը դիմավորել են Թբիլիսիի միջազգային օդանավակայանում: Սարգսյանին դիմավորել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին, նախագահի աշխատակազմի ղեկավար Նաթիա Սուլավան, ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն:

Արմեն Սարգսյանի և Նունե Սարգսյանի դիմավորման պաշտոն ական արարողությունը տեղի կունենա նախագահի նստավայրում՝ Օրբելիանի պալատում:

Պաշտոնական այցի շրջանակներում երկու նախագահները համատեղ մամլո ասուլիսով հանդես կգան:

Ծրագրված է նաև հանդիպում Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի հետ: