Կորոնավիրուսի 3-րդ լիամասշտաբ ալիքից խուսափելու հնարավորություն դեռ ունենք. Վարակաբան

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի ղեկավար Թենգիզ Ցերցվաձեն անդրադարձել է երկրում կորոնավիրուսի երրորդ ալիքի մեկնարկին, նշելով, որ դեռ հնարավոր է խուսափել լիամասշտաբ երրորդ ալիքից:

Նա լրագրողների հետ խոսել է այն վտանգների մասին, ինչն ամեն նոր ալիքը ստեղծում է երկրի համար, այդ թվում՝ տնտեսության, առողջապահության և ի վերջո բնակչության բարեեցության համար:

Թենգիզ Ցերցվաձեն ասում է, որ եթե քաղաքացիներն այս վտանգները հաշվի առնեն ու պահպանեն կարգավորումները, երկիրը հնարավորություն ունի երրորդ ալիքից խուսափելու:

Հիշեցնենք, Վրաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում մարտի կեսից մեկնարկել է պատվաստման գործընթացը: Այս պահի դրությամբ պատվաստվել է ավելի քան 20 000 քաղաքացի: