Թբիլիսիում Ամանորյա միջոցառումները շարունակվում են

Թբիլիսիի առաջին հանրապետության հրապարակում, որտեղ տեղակայված է քաղաքի գլխավոր տոնածառը և Ամանորյա քաղաքը, հանդիսավոր միջոցառումները շարունակվում են:

Այսօր երեկոյան 19:00-ից ելույթ կունենա Բակուր Բուրդուլին, իսկ 21:00-ին կկայանա «Ռեզո դա բավշվեբի»(Ռեզոն և երեխաները) խմբի համերգը:

Հիշեցնենք՝ այս տարի տոնական քաղաքը, ինչպես նաև մայրաքաղաքի գլխավոր տոնածառը, տեղակայված են առաջին հանրապետության հրապարակում: Այստեղ բացվել է նաև տոնավաճառ, որտեղ վաճառվում է վրացական արտադրանք, բացի այդ՝ տարածքում կարելի է տաքանալ գլինտվեյնով ու թեյով: Հյուրերին սիրով ընդունում է վրացական Ձմեռ պապը՝ Թովլիս Բաբուան: