Ռուսաստանն է փորձել սպանել ձեր լեզուն և քանդել եկեղեցիները. Դեգնան

Այսօր՝ հունիսի 30-ին ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը խոսել է Ռուսաստանի՝ Վրաստանի դեմ արած քայլերի մասին, և նշել ԱՄՆ-ի օգնության մասին:

Դեսպանը հայտարարել է՝ Պուտինն էր, ով սկսեց այս ագրեսիվ և դաժան պատերազմն Ուկրաինայի դեմ, և Պուտինը կարող է դադարեցնել այս պատերազմը:

«Կարծում եմ` Վրաստանի համար շատ կարևոր է հիշել, որ Ռուսաստանը օկուպացրել է ձեր տարածքի 20 տոկոսը, Ռուսաստանը փորձել է սպանել ձեր լեզուն։ Ռուսաստանն է քանդում ձեր եկեղեցիները»,- ասել է Դեգնանը։

Դեգնանն ուկրաինական պատերազմում Վրաստանի ներգրավման հարցում ԱՄՆ-ի շահագրգռվածությունն անվանել է «Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության նենգ պատմություն»:

Հատկանշական է, որ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հրաժարվել է մեկնաբանել Դեգնանի հայտարարությունները: