Վաշինգտոնը հաստատակամորեն է աջակցում Վրաստանի տարածքային ամբողջականությանը

ԱՄՆ Պետդեպարտամենտի կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերն ասել է, որ Ժնևում կայացած միջազգային բանակցությունների 56-րդ փուլում Վաշինգտոնը կրկին հաստատել է իր ամուր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։

«Պետքարտուղար Բլինքենը ինձ խնդրեց դառնալ Հարավային Կովկասի հարցերով ավագ խորհրդական։ 2008 թվականի վեց կետից բաղկացած համաձայնագիրը կյանքի կոչելու կարիք ունի, և մենք, իհարկե, մտահոգված ենք ներքին տեղահանվածների և փախտականների հարցերով, ինչի վրա շարունակելու ենք կենտրոնանալ»,- ասել է Ռիքերը։

Ի դեպ, Ժնևում երեկ կայացել է միջազգային բանակցությունների 56-րդ փուլը։