Գախարիան և Կալաձեն հանդիպել են. տեղեկությունը հաստատել են կողմերը

Վրաստանի նախկին վարչապետ, Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու և «Հանուն Վրաստանի» կուսակցության հիմնադիր Գիորգի Գախարիան նախքան քաղաքապետի պաշտոնում առաջադրվելն իսկապես հանդիպել է Թբիլիսիի գործող քաղաքապետ ու թեկնածու Կախա Կախաձեի հետ: Ի սկզբանե, այս մասին լուր էր տարածել «Ֆորմուլա» հեռուստաընկերությունը, գրելով, որ վերջիններս հանդիպել են Կալաձեի՝ քաղաքից դուրս գտնվող ամառանոցում:

Մի քանի ժամ անց, կողմերը հաստատեցին, որ հանդիպել են, Կալաձեի գրասենյակում: «Հանուն Վրաստանի» կուսակցության համամասնական ցուցակի առաջին համար Լևան Դոլիձեն «Ֆորմուլա» հեռուստաընկերության եթերում նշել է, որ «Արժանի մարդու համար սա բնական է՝ Գախարիան նախապես զգուշացրել է նախկին գործընկերոջն ու հակառակորդին քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու մասին»:

Նույն կերպ հանդիպումը մեկնաբանել է նաև Կալաձեն՝ «Գախարիան ինձ տեղեկացրել է, որ ինքս եթերներից չիմանամ այս մասին»:

Նշենք, որ «Վրացական երազանքի» ու Գախարիայի կողմից իրար ուղղությամբ սուր հայտարարությունները շարունակվում են: Օրինակ, նախօրեին, իշխող կուսակցության առաջնորդներից Իրակլի Կոբախիձեն ակնարկել էր, որ Գախարիան միջնորդի միջոցով փորձել է  «Վրացական երազանքից» ֆինանսական աջակցություն ստանալ: