81 մահ՝ 1 օրում. Կորոնավիրուսը Վրաստանում

Վրաստանում շարունակվում է պահպանվել համաճարակային բարդ իրավիճակը: Սեպտեմբերի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման  3 212 դեպք: Ընդհանուր առմամբ՝ Վրաստանում  կորոնավիրուսի հաստատված դեպքերը 556 909-ն են: 

Նախօրեին կատարվել է  40 435 թեստ, որից 24 334  -ը՝ հակամարմինների,16 101- ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս  5 017 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է   502 534. մարդ:

Վարակից մահացել է ևս 81 մարդ, ընդհանուր՝  7 563 :

Դրականության օրական ցուցանիշը կազմում է՝7.94%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝9.85%, վերջին 7 օրվանը՝9.13%.։