Վրաստանը նվազագույնի է հասցրել կոռուպցիան․«Transparency International-Georgia»

Վրաստանը 2004թ-ից սկսած բարեփոխումների արդյունքում կարևոր հաջողություններ է գրանցել, չնայած միեւնույն ժամանակ գոյություն ունեն լուրջ խնդիրներ, որոնք խոչընդոտ են հանդիսանում հակակոռուպիոն քաղաքականության ոլորտի հետագա առաջընթացի համար: Այս մասին դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է «Transparency International-Georgia» հետազոտական ծրագրերի ղեկավար էրեկլե Ուրուշաձեն:

«Այսօր մենք Վրաստանի կառավարության, ՀԿ-երի ու երկրի քաղաքացիների ուշադրությունն ենք բևեռում կոռուպցիայի դեմ պայքարում գրանցած հաջողությունների և դեռևս առկա խնդիրների վրա։ 2004թ-ից  մինչ օրս կոռուպցիան եւ կաշառակերությունը հանրային ծառայությունները կարգավորղ ոլորտում նվազագույնի է հասցվել։ Կարևոր քայլեր են ձեռնարկվել մի շարք այլ ոլորտներում (օրինակ պետական գնումների համակարգում) ևս»,- հայտարարել է հակակոռուպցիոն կենտրոնի Վրաստանի մասնաճյուղի ներկայացուցիչը:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 9-ը ՄԱԿ-ի նախաձեռնությամբ նշվում է որպես Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր։ Օրվա առիթով աշխարհի շատ երկրներում անցկացվում են  խաղաղ ցույցեր, հանդիպումներ, գիտաժողովներ և բազմաթիվ այլ միջոցառումներ՝ նվիրված կոռուպցիայի դեմ պայքարին:

Թողնել պատասխան