Քաղաքապետարանն աշխատում է կայանատեղիների կարգավորման ուղղությամբ

Թբիլիսիի կայանտեղիներում վարորդներին օգնող ու դրա դիմաց գումար պահանջող հսկիչների գործունեությունը հնարավոր է արգելվի։

Թբիլիսիի քաղաքապետարանի տրանսպորտային ծառայության ղեկավար Մամուկա Մումլաձեն ասել է, որ նրանք անօրինական գործունեություն են իրականացնում: Մումլաձեի խոսքով, քաղաքացիները պարտավոր չեն նրանց գումար վճարել:

«Նրանց գոյությունը մայրաքաղաքում մեր բոլորիս մեղքով է: Սա մեր կողմից ստեղծված խնդիր է: Համոզված եմ՝ կարող ենք հարցը վերջնականապես լուծելու համար կոնկրետ քայլեր ձեռնարկել։ Նանք խախտում են օրենքը և ապօրինի եկամուտ են ստանում»,- ասել է նա:

Նկատենք՝ Թբիլիսիի քաղաքապետարանն այս օրերին ակտիվ աշխատանք է տանում կայանատեղիների կարգավորման ուղղությամբ։