Ընդդիմությունը դեմ է հարկերի բարձրացմանը

«Ռուսթավի 2»-ի փոխանցմամբ, Վրաստանի` 2017 թվականի բյուջեի քննարկումը անցել է լարված իրավիճակում: Ընդդիմությունը դեմ է հարկերի բարձրացմանը: «Վրացական երազանք»-ի կարծիքով՝ նման փոփոխությունները անհրաժեշտ են ներմուծման նվազեցման և ազգային արժույթի կայունության համար: Իշխող թիմը գտնում է, որ մեքենան շքեղություն է և հարկերի ավելացումը խնդիրներ չի առաջացնի:

Երկրի գլխավոր ընդդիմությունը համարվող «Միացյալ ազգային շարժման» անդամ Սերգո Ռատիանիի խոսքերով՝ նման մոտեցումն անընդունելի է, քանի որ, այսօր Վրաստանում բնակչության մեծ մասի համար ավտոմեքենան ոչ թե շքեղություն է, այլեւ եկամտի հիմնական աղբյուր: Ֆինանսների նախար Գիորգի Կակաուրիձեն ի պատասխան հայտարարել է, որ արդեն ներկրված ավտոմեքենաների վրա փոփոխությունները չեն գործի և հետևաբար,Վրաստան ներկրվող ավտոմեքենաների թիվը կկրճատվի 20-25 տոկոսով:

«Մեր գլխավոր նպատակը՝ զբաղվածության ապահովումն է և Վրաստանի քաղաքացիների եկամուտների ավելացումը»,- հայտարարել է Կակաուրաձեն:

Հիշեցնենք, որ 2017 թվականի հունվարից Վրաստանում կբարձրանա մինչև 2008 թվականն արտադրված ավտոմեքենաների մաքսազերծման գինը:

Թողնել պատասխան