Համոզված եմ, որ հոկտեմբերի 28-ին Զուրաբիշվիլին կհաղթի. Կալաձե

«Մեր երկրի տարածքների օկուպացմանը նպաստած մարդկանց որևէ հնարավորություն ու շանս չպետք է տանք»,-նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի նախընտրական շտաբի բացման արարողությանը հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Կալաձեն համոզված է, որ Զուրաբիշվիլին ընտրություններում համոզիչ հաղթանակ կտանի:

«Համոզված եմ, որ հոկտեմբերի 28-ին Սալոմեն անպայման կհաղթի»,- հայտարարել է Կալաձեն:

Անդրադառնալով Սալոմե Զուրաբիշվիլիին նախընտրական քարոզարշավի ժամանակ ֆինանսական օգնության հարցին, Կախա Կալաձեն հայտարարել է, որ «բոլոր կողմերից կլինի առավելագույն աջակցություն»: