Վրաստանը հետաձգում է ցորենն իր ավտոճանապարհներով փոխադրելու արգելքը

Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանիի հրամանով հետաձգվել է ավտոճանապարհով ցորենի և ալյուրի ներկրման արգելքի վերաբերյալ հրամանագրի կիրառումը:

Նախարարի սեպտեմբերի 14-ի հրամանով, հացահատիկը բեռնատարներով տեղափոխելու արգելքը սեպտեմբերի 15-ի փոխարեն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 1-ից:

«Ալյուրն ու ցորենը Վրաստանի մաքսային տարածք ներկրելու կամ Վրաստանի մաքսային տարածքից արտահանելու համար թույլատրվում է միայն երկաթգծի միջոցով և ծովային տրանսպորտով: Որոշ դեպքերում եկամուտների ծառայության համաձայնությամբ, մաքսային կետերում ապրանքի ներկրում ու արտահանում հնարավոր կլինի իրականացնել բեռնատար մեքենաներով»,-ասված է նոր հրամանագրում: