«Քովենթ Գարդեն»-ը պահանջում է ազատ արձակել Պաատա Բուրճուլաձեին

Լոնդոնի «Քովենթ Գարդեն» թագավորական օպերային թատրոնը պահանջում է ազատ արձակել բանտարկված վրացի օպերային երգիչ և քաղաքական գործիչ Պաատա Բուրճուլաձեին։

«Քովենթ Գարդեն»-ը կոչ է արել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերին` միջամտել Պաատա Բուրճուլաձեի դատական գործին։

Պաատա Բուրճուլաձեն ձերբակալվել է 2025 թվականի հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ և մինչ օրս գտնվում է բանտում։

2026 թվականի մայիսի 7-ին նա դատապարտվել է յոթ տարի ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով մի քանի մեղադրանքներով, այդ թվում՝ «սահմանադրական կարգի բռնի փոփոխության կոչ անելու» համար։