Երեկվա օրը համառոտ. հոկտեմբերի 5

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Իսպանիայի Գրանադա քաղաքում՝ Եվրոպական քաղաքական միության (EPC) երրորդ գագաթնաժողովին խոսել է Վրաստանին Եվրամիության թեկնածություն տալու, ԵՄ թեկնածության արժանի լինելու, Վրաստանի «արտաքին և ներքին թշնամիների», «առանձնահատուկ իրավիճակում» լինելու, խաղաղ դեօկուպացիայի մասին:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքով, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի գործողությունները, այդ թվում՝ 2008 թվականին Վրաստանում, ցույց են տալիս, որ նա մերժում է հիմնարար սկզբունքները։

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիայի խոսքով, Օչամչիրե քաղաքում ​​ռուսական ռազմածովային մշտական բազա կստեղծվի:

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունն (ԱԳՆ) իր մտահոգությունն է հայտնում Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի Օչամչիրե քաղաքում ռուսական ռազմածովային նավատորմի բազան տեղակայելու հեռանկարի առնչությամբ։

Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել, ըստ որի` «Հավաքների և ցույցերի մասին» Վրաստանի օրենքում նախատեսվող փոփոխություններով ինտենսիվ սահմանափակվում է արտահայտվելու/հավաքների ազատությունը:

Վրաստանում ծնողները բողոքում են վնասակար մթերքի վաճառքի դեմ և պահանջում են դպրոցներում սննդի տրամադրման ծրագիր ներդնել։

Միայն անցած տարի 100 հազար Վրաստանի քաղաքացի լքել է երկիրը:

Զբոսաշրջության շնորհիվ Վրաստանի եկամուտն աճում է ռեկորդային բարձր մակարդակով:

Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի անդամ Աննա Ղևենյանի նախաձեռնությամբ հանդիպում էր կազմակերպվել Տուրցխ գյուղի բնակչության հետ, որին մասնակցել են սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, հանձնաժողովների նախագահներ Սեդա Մելքումյանն ու Սողոմոն Ասլանյանը, գյուղում քաղաքապետարանի լիազոր Սահակ Առաքելյանը, տեղեկացնում են Ախալքալաքի մունիցիպալիտետից:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Մունիցիպալ զարգացման հիմնադրամը Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլի քաղաքում կառուցում է ՈՒԵՖԱ-ի երկրորդ կարգի մարզադաշտ: