Պուտինը մերժում է գործող կարգը. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքով, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի գործողությունները, այդ թվում՝ 2008 թվականին Վրաստանում, ցույց են տալիս, որ նա մերժում է հիմնարար սկզբունքները։

Ըստ նրա՝ 2008 թվականին Վրաստանում, 2014 թվականին և վերջին մեկուկես տարում Պուտինի գործողությունները ցույց են տալիս, որ նա մերժում է գործող կարգը: Բլինքենի խոսքով, Պուտինը չի հարգում տարածքային ինքիշխանությունն ու անկախությունը:

«Եթե ​​մի քայլ հետ գնանք, ապա կտեսնենք, որ ունենք հետսառըպատերազմյան շրջանի ավարտ։ Մենք ունենք բուռն մրցակցություն ապագան ձևավորելու առումով»,- ասել է Բլինքենը:

Ի դեպ, 2008 թվականին Ռուսաստանը պատերազմ է սանձազերծել Վրաստանի դեմ, օկուպացրել երկրի 20 տոկոսը՝ Հարավային Օսիան և Աբխազիան, որից հետո ճանաչել է նրանց «անկախությունը»: 2014-ին Մոսկվան նույն ոճով անեքսիայի ենթարկեց Ուկրաինայի մաս հանդիսացող Ղրիմը: 2022 թվականի փետրվարի 24-ին Մոսկվան լայնամասշտաբ պատերազմ է սկսել Ուկրաինայում, որը շարունակվում է մինչ օրս: