ԱՄՆ-ի պետքարտուղարը շնորհավորել է Սալոմե Զուրաբիշվիլիին

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոյի և Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել: Այս մասին ասված է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի տարածած հաղորդագրությունում:

«Զրույցի ընթացքում ընդգծվել է ԱՄՆ-ի աջակցությունը Վրաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, քննարկվել են նաև ԱՄՆ-ի և Վրաստանի միջև համագործակցության խորացմանը, գլոբալ անվտանգությանը, ինչպես նաև արևմտյան ինստիտուտների ինտեգրման համար Վրաստանի ընտրական և դատական ոլորտների բարեփոխմանը վերաբերող հարցեր», — ասված է պետդեպարտամենտի պաշտոնական հայտարարությունում:

Ավելի վաղ Սալոմե Զուրաբիշվիլին իր Facebook-յան պաշտոնական էջում տեղեկացրել էր, որ ԱՄՆ-ի պետքարտուղարը նախագահական ընտրություններում հաղթելու առթիվ շնորհավորել է իրեն՝ հույս հայտնելով մոտ ապագայում ընդունել Վաշինգտոնում։

Վրաստանի նորընտիր նախագահին ուղղված ԱՄՆ-ի շնորհավորական ուղերձը նախագահական ընտրություններից հետո տարածել էր Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը։