Պահանջում են դպրոցներում սննդի տրամադրման ծրագիր ներդնել

Վրաստանում ծնողները բողոքում են վնասակար մթերքի վաճառքի դեմ և պահանջում են դպրոցներում սննդի տրամադրման ծրագիր ներդնել։ Այս հայտարարությունը տարածել է «Ծնողները կրթության համար» հասարակական կազմակերպությունը (ՀԿ)։

ՀԿ-ի տվյալներով, ներկայումս ստորագրահավաք է իրականացվում կրթության նախարարություն ներկայացնելու համար։ Ըստ այս պահի տվյալների՝ նախաձեռնությունն արդեն ունի 7 000 աջակից: Ստորագրել հնարավոր է հետևյալ հղումով։

«Անառողջ սննդի վաճառքը բուֆետներում պետք է անհապաղ դադարեցվի, իսկ դպրոցներում ներդրվի առողջ սննդի ծրագիր»,- նշված է հայտարարության մեջ:

Ստորագրահավաքի հիմնավորումն այն է, որ երեխաների մեծ մասը հիմնականում դասերի է հաճախում քաղցած, ինչը նվազեցնում է ուսանողների ուսման որակը և վտանգում նրանց առողջությունն ու զարգացումը։ Դրանից զատ, դպրոցներում չկա կերակրման ծրագիր, չկան հատուկ սննդի ժամ և հիգիենիկ տարածք, որտեղ երեխաները կարող են ուտել տնից բերած սնունդը:

Ստորագրողները պահանջում են.

  • այն դպրոցներում, որտեղ գործում է բուֆետ, անհապաղ դադարեցնել առողջության համար վնասակար սննդի վաճառքը,
  • պարենի ազգային գործակալությունը պարբերաբար ստուգի բուֆետներում վաճառվող ապրանքների կազմն ու որակը,
  • կրթության նախարարությունն արագացված կարգով իրականացնի դպրոցական առողջ սննդի ծրագիր, թափանցիկ դարձնի աշխատանքային գործընթացը և տեղեկացնի, թե պետությունն ինչ է անելու այս ուղղությամբ:

Առողջ սնունդ բոլոր աշակերտներին․ ստորագրահավաք Վրաստանում