Պետք է բարձրացնել դպրոցների բոլոր աշխատակիցների աշխատավարձերը. Չխենկելի

«Եվս մեկ անգամ ասում եմ, որ դպրոցում աշխատող բոլոր մարդկանց՝ մանկավարժների, վարչական եւ ադմինիստրատիվ աշխատակազմերի անդամների աշխատավարձերը պետք է բարձրացվեն»,- այս մասին հայտարարել է Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ առաջատար եւ մենթոր համարվող ուսուցիչների աշխատավարձերը բարձրացվել էին, ինչը դժգոհությունների պատճառ էր դարձել մնացած ուսուցիչների շրջանում:

«Առաջատար եւ մենթոր համարվող ուսուցիչները բավականին մեծ աշխատանք են կատարել, հասել են այդ մակարդակին եւ նրանց կխրախուսենք, սակայն բոլորն էլ ունեն այդ հնարավորությունը: Ընդհանրապես, ուսուցիչների աշխատավարձերի հարցը շատ լուրջ է եւ իմ անձնական կարծիքն է, որ անխտիր բոլոր ուսուցիչների աշխատավարձը պետք է լինի բարձր եւ այս ուղղությամբ մենք աշխատում ենք»,- հայտարարել է Չխենկելին՝ հավելելով, որ դպրոցի ադմինիստրատիվ աշխատակազմը նույնպես բավական կարևոր աշխատանք է կատարում։

Թողնել պատասխան