Առողջ սնունդ բոլոր աշակերտներին․ ստորագրահավաք Վրաստանում

Վրաստանում քաղաքացիական հասարակությունը պետությունից պահանջում է անհապաղ դադարեցնել անառողջ սննդի վաճառքը դպրոցների բուֆետներում և ֆինանսավորել առողջ սննդի տրամադրումն աշակերտներին։

Այս պահանջով մեկնարկել է ստորագրահավաք, ըստ որի` ծնողներն ու ակտիվիստները դիմում են Վրաստանի խորհրդարանի կրթության և գիտության հանձնաժողովին, կրթության և գիտության նախարարությանը, Վրաստանի կառավարությանը և Վրաստանի հանրային պաշտպանին։

Հավաքվել է 6642 ստորագրություն, հարկավոր են ևս 3358-ը` հարցը խորհրդարանում քննարկման դնելու համար։