Երեկվա օրը համառոտ. օգոստոսի 19

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանրությանը կոչ է արել՝ միավորվել հանուն Վրաստանի եվրոպական ապագայի։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Կայացավ Վրաստանի և Հայաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա կառուցած նոր «Բարեկամություն» կամրջի բացման արարողությունը:

Վրաստանում այս տարի ևս կգործի լեռնային շրջանների ուսանողների ֆինանսավորման սոցիալական ծրագիրը։

Թբիլիսիի քաղաքապետարանից հայտնել են, որ Գլդանիի շրջանի վարչակազմը օգոստոսի 18-ի գիշերը ձեռնամուխ կլինի մետրոյի «Ախմետելի թատրոն» կայարանի շրջակայքի վերականգնմանը։

2022 թվականի առաջին 6 ամսում Վրաստանում արտասահմանյան բանկային քարտերով ծախսվել է 1,713 մլրդ լարի:

Վրաստանի ազգային վիճակագրության ծառայության (Geostat) տվյալներով՝ 2022 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստանում գործազրկության մակարդակը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ նվազել է 4,0 տոկոսային կետով և կազմել 18,1 տոկոս։

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումը ռեկորդային աճ է գրանցել:

Արդեն երկրորդ ամիսն է՝ Թբիլիսիում բնակարանների վարձակալության արժեքները նվազում են, թեև անցյալ տարվա համեմատ գները մնում են մեկուկես անգամ բարձր:

Նավթի գների աճին ու անկմանը զուգահեռ աշխարհի տարբեր երկրներում վառելիքի գները տատանվում են:

Ուկրաինայում զոհված վրացի մարտիկ Բերդիա Ջոխաձեի մարմինը տեղափոխվել է հայրենիք։ Ներկայում քաղաքացիական հոգեհանգիստն անցկացվում է Քաշուեթիի եկեղեցում։

Վրաստանի կրթության և գիտության նախարարության (ԿԳՆ) և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ Վրաստանի կրթական համակարգի զարգացմանն ու ամրապնդմանը նպաստելու նպատակով։

Ազգային բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ կայացած առևտրի արդյունքում 1 դոլարի արժեքը դարձել է 2,7908 լարի։ Ինչ վերաբերում է եվրոյին, ապա դրա փոխարժեքը 2,8084 լարի է։