Վրաստանն էլեկտրաէներգիա է վաճառել Թուրքիային, Հայաստանին ու Ադրբեջանին

Վրաստանի ազգային վիճակագրության ծառայության (Geostat) տվյալներով՝ Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումը ռեկորդային աճ է գրանցել:

Geostat-ի նախնական տվյալներով՝ 2022 թվականի հունվար-հուլիս ամիսներին Վրաստանը վաճառել է 64,780 մլն դոլարի էլեկտրաէներգիա, և նախորդ տարվա համեմատ աճը կազմում է 337,3 տոկոս։

Ըստ այդմ, այս տարի էլեկտրաէներգիան ընդգրկվել է տեղական արտադրանքի արտահանման առաջին տասնյակում։

Ինչ վերաբերում է արտահանվող երկրներին, ապա 2022 թվականի 7-րդ ամսում Վրաստանն ամենաշատ՝ 60,229 մլն դոլար արժողությամբ էլեկտրաէներգիա է վաճառել Թուրքիային, Հայաստանը երկրորդ տեղում է՝ 3,980 մլն դոլար, երրորդում՝ Ադրբեջանը՝ 569,700 դոլար։

Նշենք, որ երբևէ այսքան մեծ ծավալի էլեկտրաէներգիա Վրաստանը չի վաճառել։