Կիրովկա գյուղը «Մամեի» չի կոչվի. սակրեբուլոյի որոշումը

Մառնեուլիի մունիցիպալիտետի Կիրովկա գյուղը նոր անուն կունենա և կկոչվի «Մծվանե գորա» (Կանաչ բլուր) կամ «Մեգոբրոբա» (ընկերություն)։ Այս որոշման մասին Մառնեուլիի սակրեբուլոյի նիստում ասել է գյուղերի անվանակոչման հանձնաժողովի անդամ Իրինե Մաճարաշվիլին։

Ի դեպ, գյուղի բնակչության մի մասը պահանջում էր բնակավայրն անվանել «Մամեի»` պնդելով, որ գյուղը նախկինում այդ անունով է կոչվել։

«Գյուղի բնակչության ներկայացրած «Մամեի» անունը ոչ մի տեղ ամրագրված չէ, մենք փնտրել ենք պատմական հիմնավորում, բայց «Մամեի» տեղանունը չի հիշատակվել ոչ 19-րդ դարում, ոչ էլ 20-րդ դարում, ուստի մենք հիմք չունենք այդ անվամբ կոչելու գյուղը»,- ասել է Մաճարաշվիլին։

Այս դիրքորոշման վերաբերյալ գյուղացիների կարծիքը դեռ հայտնի չէ։

Հիշեցնենք. 2022 թվականի ապրիլի 19-ին Մառնեուլիի սակրեբուլոյի աշխատակազմի ղեկավար Նինո Բերիձեն նշել է, որ քաղաքապետարանը բնակիչների հետ քննարկման արդյունքում Կիրովկա գյուղի համար նախատեսված 5 անուններից ընտրել է երկուսը՝ «Մծվանե գորա» (Կանաչ բլուր) կամ «Մեգոբրոբա» (ընկերություն), ոչ թե Կիրովկա գյուղի բնակիչների առաջարկած «Մամեի» հին անունը։

Ավելի ուշ՝ Կիրովկա գյուղի անվանափոխության գործընթացում գյուղացիներին ներգրավելու նպատակով, նախաձեռնող խումբ էր ստեղծվել։ 

Կվերանվանվեն Շահումյան և Կիրովկա գյուղերը