Դոլիձեն հնարավոր է Շվեյցարիայում դեսպան նշանակվի

Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով արդեն նախկին պետնախարար Վիկտոր Դոլիձեն հնարավոր է նշանակվի Շվեյցարիայում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան: Այս մասին հայտարարել է խորհրդարանի փոխխասնակ Գիա Վոլսկին:

Վրաստանյան որոշ լրատվամիջոցներ անդրադառնալով Վոլսկիի հայտարարությանը, նշում են, որ ամենայն հավանականությամբ խոսքը ՄԱԿ-ի գրասենյակի և  միջազգային այլ կազմակերպություններում մշտական ներկայացուցչի  պաշտոնի մասին է, քանի որ շաբաթներ առաջ Շվեյցարիայիում Վրաստանի դեսպան է նշանակվել Դավիթ Ջալաղանիան:

Հիշեցնենք, որ Վրաստանի կառավարությունում տեղի ունեցած փոփոխությունների համաձայն Եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով Վրաստանի պետնախարարությունը միանում է Արտաքին գործերի նախարարությանը:

Թողնել պատասխան