Բարձրլեռնային շրջանների ուսանողների ֆինանսավորումը «1+4»-ով ընդունվածներին չի վերաբերվում

Վրաստանում այս տարի ևս կգործի լեռնային շրջանների ուսանողների ֆինանսավորման սոցիալական ծրագիրը։

Խոսքը վերաբերում է 226 ուսանողի ուսման վարձի փոխհատուցմանը, ովքեր ապրում են Վրաստանի լեռնային շրջաներում՝ Աջարիա, Գուրիա, Իմերեթի, Սամցխե-Ջավախեթի, Քվեմո Քարթլի, Կախեթի, Ռաճա-Լեչխումի, Մցխեթա-Մթիանեթի և Շիդա Քարթլի։

Ուսանողները ֆինանսավորում ստանալու համար պետք է հայտ ներկայացնեն, որի կարգի մասին մանրամասները կհրապարակվեն ուսանողների համալսարան ընդունվելու մասին տեղեկությունից հետո։ Թե որ մարզից քանի ուսանող կֆինանասավորվի, դեռևս հստակ չէ:

Նշենք, որ վերոնշյալ ծրագիրը չի վերաբերում «1+4» ծրագրով ընդունված ուսանողներին։