Ցորենը թանկացել է

Ալյուրի ներմուծման հարկի բարձրացումից հետո երկրում ցորենը թանկացել է, հայտարարել է Վրաստանի գուղատնտեսության փոխնախարար Թենգիզ Նասարիձեն:

Խորհրդարանում ագրարային հարցերի հանձնաժողովի նիստում Նասարիձեն նշել է, որ վերջին մի քանի շաբաթում խոշոր ձեռնարկությունները որակյալ ցորենը գնում են 65 թեթրիով: Նրա խոսքով, անասնակերի համար նախատեսված ցորենի գինը 50-55 թեթրի է:

«Ուկրաինա-Ռուսաստան պատերազմը և ցորենի ավանդական լոգիստիկայի խաթարումը, ինչպես նաև Ռուսաստանի կողմից ցորենի ներմուծման հարկերը, Վրաստանում գների հետ կապված խնդիր են ստեղծում: Դրա համար էլ կառավարությունը ամռանը որոշումներ կայացրեց, այդ թվում՝ ներմուծման հարկ դրվեց ալյուրի վրա։ Ալյուրի ներկրումն ավելացավ, ինչի հետևանքով ցորենի ներկրումը նվազեց։ Սա հանգեցրեց ցորենի վերամշակման գործարանների փակմանը, և ցորենի վաճառքի խնդիր ծագեց»,- ասել է փոխնախարարը:

Ալյուրի ներկրման դեպքում լրացուցիչ վճար է սահմանվել