Վրաստանում գործազրկության մակարդակը նվազել է

Վրաստանի ազգային վիճակագրության ծառայության (Geostat) տվյալներով՝ 2022 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստանում գործազրկության մակարդակը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ նվազել է 4,0 տոկոսային կետով և կազմել 18,1 տոկոս։

Նույն տվյալների համաձայն՝ աշխատանքի ընդունվածների թիվն աճել է 36.2 հազարով (4.4 տոկոս) և հասել 867.9 հազարի, իսկ ինքնազբաղվածների թիվն աճել է 19.4 հազարով (5.1 տոկոս) և կազմել 401.2 հազար:

Նույն ժամանակահատվածում գործազուրկների թիվը նվազել է 63.0 հազարով (18.3 տոկոս) և կազմել 281.6 հազար։

2022 թվականի երկրորդ եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, աշխատանքի ընդունվածների թիվն աճել է 50.2 հազարով (6.1 տոկոս), ինքնազբաղվածների թիվն աճել է 18.9 հազարով (4.9 տոկոս), իսկ գործազուրկների թիվը նվազել է 8,1 հազարով (2,8 տոկոս)։