Վառելիքի գինը Վրաստանում և հարևան երկրներում

Նավթի գների աճին ու անկմանը զուգահեռ աշխարհի տարբեր երկրներում վառելիքի գները տատանվում են:

Վրաստանում օգոստոսի 9-ի դրությամբ սովորական բենզինի միջին գինը բրենդային լցակայաններում 3,68 լարի է (1,31 դոլար), իսկ դիզելինը` 4,55 լարի (1,63 դոլար):

Globalpetrolprices-ի տվյալներով՝ տարածաշրջանում ամենաէժան վառելիքը Ադրբեջանում է, որտեղ 1 լիտր բենզինի միջին գինը օգոստոսին կազմել է 0,59 դոլար (1,59 լարի), իսկ դիզելային վառելիքը՝ 0,47 դոլար (1,26 լարի)։

Ադրբեջանից հետո գալիս է Ռուսաստանը, որտեղ 1 լիտր բենզինի միջին արժեքը կազմում է 0,82 դոլար (2,21 լարի), դիզելինը` 0,85 դոլար (2,29 լարի):

Հայաստանում սովորական բենզինն արժե միջինը 1,23 դոլար (3,31 լարի), իսկ դիզելային վառելիքի միջին գինը՝ 1,21 դոլար (3,25 լարի)։

Թուրքիայում 1 լիտր բենզինի միջին արժեքը հասնում է 1,25 դոլարի (3,36 լարի), իսկ դիզելինը` 1,38 դոլարի (3,71 լարի)։

Տվյալների համաձայն՝ Վրաստանում վառելիքն ամենաթանկն է հարևան երկրներից։ Չնայած Ադրբեջանն ու Ռուսաստանը արտադրող երկրներ են, սակայն չարտադրող Թուրքիայում և Հայաստանում վառելիքն ավելի էժան է, քան Վրաստանում։

Նշենք, որ այս տարի Վրաստանում վառելիքի հիմնական ներկրողը դարձել է Ռուսաստանը։ 2021 թվականին Թուրքմենստանն առաջին տեղում էր, սակայն այս տարի վառելիքի գնի ռեկորդային աճի պատճառով նավթ ներկրողները Վրաստան են ներկրում զեղչված ռուսական վառելիք։ Ներմուծող երկրների հնգյակում են Ռումինիան, Թուրքմենստանը, Բուլղարիան և Ադրբեջանը։

Globalpetrolprices.com-ը հրապարակում է ամենալայն, հուսալի և արդի տեղեկատվությունն ամբողջ աշխարհում էներգիայի մանրածախ գների, ներառյալ շարժիչային վառելիքի, էլեկտրաէներգիայի և բնական գազի գների վերաբերյալ: Վառելիքի գների համար հետևում է ազգային միջին գներին աշխարհի 150 երկրներում և ավելի քան 250 քաղաքներում: