2018-ին Վրաստանում հայատյաց հայտարարությունները կազմել են 3,6%

Մեդիայի զարգացման հիմնադրամի (MDF) կողմից անցկացված հետազոտության համաձայն, 2018 թվականի ընթացքում Վրաստանում 802 քսենոֆոբիկ ուղերձների մեծ մասը՝ 65,2 տոկոսը, միգրանտների դեմ արտահայտություններն են, որին հաջորդում է թորքաֆոբիան՝ 26,2 տոկոս:

Տարբեր էթնիկ խմբերի հանդեպ խտրական հայտարարությունները կազմում են 3,9 տոկոս, հայատյացությունը՝ 3,6 տոկոս, իսկ էթնիկ ադրբեջանցիների հանդեպ նմանատիպ արտահայտությունների թիվը կազմում է 1 տոկոս:

Արմենոֆոբիայի բնույթի հայտարարությունների մեծամասնությունը հայկական ինքնությունը ներկայացնում է վատ համատեքստով, իսկ մնացած մեկնաբանությունները մեղադրում են Հայաստանին՝ Վրաստանի շահերի դեմ գործելու և Աբխազիան սեփականացնելու փորձով:

2018-ին Վրաստանում ապրող էթնիկ ադրբեջանցիների վերաբերյալ խտրական հայտարարությունները համեմատաբար քիչ են եղել: