Ընդդիմադիրները պատրաստ են երկխոսել իշխանությունների հետ

Վրաստանյան երկու տասնյակ ընդդիմադիր ուժեր համատեղ որոշում են կայացրել սահմանադրական բարեփոխումների շուրջ երկխոսության գնալ իշխանությունների հետ։

«Քորթյարդ Մարիոտ» հյուրանոցում տեղի ունեցած հանդիպումից հետո «Նոր աջեր»-ի ղեկավար Մամուկա Կացիտաձեն լրագրողներին ասել է․ «Մենք պատրաստ ենք բոլոր հարցերի շուրջ բանակցել  և համաձայնության գալ իշխանությունների հետ»։

Նրա խոսքով, համաձայնության կարող են հասնել փոխզիջման արդյունքում:

«Այսօր 20 ընդդիմադիր քաղաքական ուժեր պատրաստակամություն հայտնեցին հարկ եղած դեպքում  փոխզիջման գնալ: Այս հայտարարությամբ դիմում ենք Վրաստանի իշխանություններին ու միջազգային հանրությանը: Քաղաքական ընդդիմությունը պատրաստ է սահմանադրական փոփոխությունների հարցով հանդիպել իշխանության ներկայացուցիչների հետ, կոնկրետ որոշումներ կայացնել»,- հայտարարել է Կացիտաձեն:

Նրա խոսքով, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հետ քննարկումները վերաբերում են սահմանադրական փոփոխությունների նախագծում տեղ գտած հակասական հարցերին, հատկապես 2020թ․ համամասնական ընտրական կարգի անցնելու որոշմանը:

Թողնել պատասխան