Վրաստանի խորհրդարանում մեկնարկում է գարնանային նստաշրջանը

Վրաստանի խորհրդարանի գարնանային նստաշրջանը կմեկնարկի փետրվարի 7-ին՝ լիագումար նիստով։

Օրենսդիրի գարնանային նստաշրջանի հիմնական հարցերն են՝ 12 կետից բաղկացած եվրոպական հանձնարարականի շրջանակներում նախաձեռնված օրենքների նախագծերի քննարկումն ու ընդունումը։ Դրանց թվում են «Ընդհանուր դատարանների մասին» և «Ապաօլիգարխացման հարցերով» օրենքներում փոփոխությունները։

Հարկ է նշել նաև, որ խորհրդարանի օրակարգում է հանրային նոր պաշտպանի, Արդարադատության բարձրագույն խորհրդի ոչ դատավոր անդամների և կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահի ընտրության հարցը, որի շուրջ քաղաքական կուսակցությունների դեևս կոնսենսուսի չեն եկել։

Գարնանային նստաշրջանի առաջին կեսին խորհրդարանը կլսի նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին: