Վրաստանում առաջիկա օրերը կուղեկցվեն տեղումներով

Վրաստանում առաջիկա օրերին սպասվում է տեղումնառատ եղանակ։ Հունվարի 27-ից կանխատեսվում են տեղումներ, լեռներում՝ ձյան տեսքով։ Կփչի արևմտյան քամին։ Հունվարի 28-30-ը տեղումները կպահպանվեն միայն առանձին հատվածներում։

Օդի ջերմաստիճանը ցածրադիր գոտիներում ցերեկային ժամերին կլինի +4, +9 աստիճան։ Ցրտահարությունը կուժեղանա հունվարի 29-ին, գիշերային ժամերին։

Մայրաքաղաքում հունվարի 27-ին կլինեն տեղումներ ձյան տեսքով, սակայն հունվարի 28-ը կանցնի առանց տեղումների։

Հունվարի 31-ից կրկին սպասվում է եղանակի վատթարացում։