Կուսակցությունները ավելի քան 30 մլն լարիի նվիրատվություն են ստացել

«Միջազգային թափանցիկություն-Վրաստան» կազմակերպության հետազոտության համաձայն՝ ընտրություններին մասնակցող 50 ընտրական սուբյեկտից 29-ը 2020 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 15-ը 35 376 394 լարիի նվիրատվություն են ստացել:

Նույն հետազոտության համաձայն՝ իշխող կուսակցությանը նվիրաբերել են 17 086 626 լարի, «Լելոն Վրաստանի համար» կուսակցությանը՝ 5 075 844 լարի, իսկ ընտրական  «Միացյալ ազգային շարժում-միավորված ընդդիմություն-ուժը միասնության մեջ է» դաշինքի մեջ մտնող բոլոր կուսակցությունները ընդհանուր հաշվով ստացել են 3 735 583 լարիի նվիրատվություն:

Բոլոր ընտրական սուբյեկտների ընդհանուր նվիրատվություններից իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը բաժին է հասել 48 տոկոսը, ինչը նախորդ տարիների համեմատ նվազել է: 2016 թվականի խորհրդարանական ընտրություններին «Վրացական երազանքի» նվիրատվությունները ընդհանուր գումարի 66 տոկոսն էին կազմում, 2017 թվականի ՏԻՄ ընտրությունների ժամանակ՝ 88 տոկոսը:

լուսանկարը՝ publika.ge