Կորոնավիրուսի տարածումը Վրաստանում ըստ շրջանների. հոկտեմբերի 30

Հոկտեմբերի 30-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1696 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 37 263 է:

Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 2906 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 19 810 մարդ: Այսօր վարակից մահացել է ևս 12 մարդ, ընդհանուր՝ 285:

Կորոնավիրուսի տարածման պատկերը ըստ շրջանների՝

  • Թբիլիսի — 683
  • Աջարիա — 381
  • Իմերեթի — 313
  • Քվեմո Քարթլի — 117
  • Շիդա Քարթլի — 59
  • Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 60
  • Կախեթի — 19
  • Գուրիա — 18
  • Մցխեթա Մթիանեթի — 1
  • Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 11
  • Սամցխե-Ջավախեթի — 34

Հիշեցնենք, որ Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին: