Ի՞նչ ընթացակարգեր են հետևում վարչապետի հրաժարականին

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն րոպեներ առաջ հրաժարական տվեց: Վրաստանի վարչապետի հրաժարական տալու դեպքում, կառավարությունը շարունակում է պարտականությունների իրականացումը մինչև նոր վարչապետի նշանակումը:

Վրաստանի նոր Սահմանադրության համաձայն, վարչապետի հրաժարականից կամ լիազորություններից այլ ճանապարհով զրկվելուց հետո 2 շաբաթվա ընթացքում խորհրդարանն իր վստահությունն է հայտնում խորհրդարանի ընտրություններում լավագույն արդյունքն ունեցող քաղաքական կուսակցության կողմից առաջադրված վարչապետի թեկնածուին։ Այնուհետև առաջադրված թեկնածուն ներկայացնում է կառավարության կազմն ու ծրագիրը։

Վստահություն ստանալու համար հարկավոր է խորհրդարանի ողջ կազմի մեծամասնության աջակցությունը:

Սրա հետ մեկտեղ, եթե խորհրդարանը կառավարության սահմանած ժամկետում վստահություն չի հայտնում, Վրաստանի նախագահը համապատասխան ժամկետի ավարտից ոչ ավելի շուտ քան 2, ոչ ավելի ուշ քան 3 շաբաթ անց, խորհրդարանը ցրում է ու նշանակում արտահերթ ընտրություններ: